Home 🎬 Bollywood 🎵 Pakistani 🎤 English Pop

Requiem

👤 Aram MP3 🎼 Requiem ⏱️ 3:08
🎵 1115 characters
⏱️ 3:08 duration
🆔 ID: 14031591

📜 Lyrics

Եթե այսօր լիներ երեկ:
Լիներ մի նոր գիշեր-ցերեկ։
Ես կապրեի դա նույն մտքով
Ու իմ կյանքի խոսքով երեկ։
Եթե այսօր լիներ երեկ։

Եթե այսօր լիներ երեկ:
Ես կասեի ինձ կներեք։
Երգել եմ կամքն ինչպես որ կա
Ու կյանքը իմ դարձել է երգ։
Եթե այսօր լիներ երեկ։

Եթե այսօր լիներ երեկ:
Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք։
Ես կասեի թողեք հանգիստ
Ու չփորձեք շտկել երբեք։
Եթե այսօր լիներ երեկ։

Եթե այսօր լիներ երեկ:
Ես կուզեի, որ ետ բերեք։
Առանց ոչինչ ուրախության
Կտավ ներկող հին ջրաներկ։
Եթե այսօր լիներ երեկ։

Եթե գա վերջը աշխարհի:
Կգամ սկզբիս ճանապարհին։
Ու կգտնեմ ես ինքս ինձ
Ու իմ հոգին հանդարտ ու մերկ։
Եթե այսօր լինի երեկ։
Եթե այսօր լինի երեկ։

⭐ Rate These Lyrics

Average: 0.0/5 • 0 ratings